Քի՜չ էլ քի՜չ էլ

Ես կարդացել եմ Ղազարոս Աղայանի «Քի՜չ էլ քի՜չ էլ» հեքիաթը։ Այդ հեքիաթը ինձ շատ դուր եկավ։ Մի մարդ էր լինում որդի էր ունենում անունը դնում Քաջիկ։ Քաջիկը շատ խելացի էր։ Հայրիկը Քաջիկին ուզում էր ուսուչիչ գտնել, որ շատ բաներ սովորեցնի տղային։ Գնացին առվի մոտ ջուր խմեցին և ասեցին ուխա՜յ։ Մի անծանոթ մարդ հայտնվեց հայրիկի դիմաց և ասաց, ես Ուխայն եմ, ինչ ես ուզում։ Հայրը տղային տվեց, որ Ուխայը շատ բաներ սովորեցնի տղային։ Ուխայը Քաջիկին սովորացրեց ոնց դառնալ այն կենդանինը, որը ուզում է և այլուրիշ բաներ։ Քաջիկը այնտեղ այնքան բան սովորեց, որ ավելի քիչ պետք էր սովորել և Ուխայը ուզում էր Քաջիկին սպանել։ Հետո Ուխայի կինը իմացավ, որ Ուխայը ուզում է սպանել Քաջիկին։ Նա Քաջիկին ասաց, որ խելագար ձևանա, որ Ուխայը չսպանի նրան։ Ուխայը Քաջիկին հայրիկին վերադարձրեց։ Նրանք գնացին տուն և որոշեցին Քաջիկը ձի դառնա և ծախեն։ Մի օր մի մարդ եկավ ձին գնեց և տարավ տուն և երբ ձիուն բաց թողեց, որ զբոսնի՝ ձին փախավ։ Մյուս անգամ Ուրիշ ձի դարձավ Քաջիկը և սկեցին սպասել ով կառնի ձին և հանկարծ ձին առավ Ուխայը։ Քաջիկն ու Ուխայը իրար հետ կռվում էին հարսանիքի տեղը և Ուխայ թել դաձավ, իսկ Քաջիկը ասեղ ու գցեց Ուխային կրակը և Քաջիկը Ուխային հաղթեց։