Քամու համբույրը

Քամու համբույրից դողաց մի տերև,
Շշուկով դիպավ իր հարևանին,
Խշխշաց հանկարծ իմ գլխի վերև
Ու տարուբերվեց հինավուրց կաղնին:

Կռացավ կաղնին նորից բարձրացավ,
Ճյուղերով դիպավ ուրիշ մի ծառի,-
Եվ շշուկն այսպես ծառից-ծառ անցավ,
Հասավ հեռավոր խորքերն անտառի:


Ալեկոծվում էր անտառը հուզված
Ու ոսկեզօծված գլուխն օրորում,
Իր մեծ գրկի մեջ քամու համբուրած
Փոքրիկ տերևն էր կարծես որոնում:

Խշշում էր անտառն ու տարուբերվում,
Երկինք էր հասնում խշշոցը նրա…
Իսկ քամին ուրախ սուլում էր հեռվում

Ու ծիծաղում էր անտառի վրա:

Առաջադրանքներ

1. Կարդա՛ բանաստեղծությունը և բառարանի օգնությամբ բացատրի’ր անծանոթ բառերը:

Հինավուրց-հին օրերին

Ալեկոծ-ալիքների ուժեղ տատանվել

ոսկեզօծված-վոսկեգույն դարձաց

2. Բանաստեղծությունից առանձնացրո՛ւ փոխաբերությունները և բացատրի՛ր:

Քամու համբույր- քամուն կպնելուց

Ալեկոծված անտառ-ուժեղ շարժվող անտառ

3. Արձակ պատմի՛ր բանաստեղծությունը:

Քամին մտնում էր անտառ ու ծառերի արանքով գնում է և կպնում է մի տերև։ Հին կաղին քամիիի պատճառով ճոճվում էր։ Դեղնած անտառ քամու պաճառով աննդադ ճոճորվում և քամու պոկած տերևներ գտնում անտառը։ Իսկ քամին հեռու կանգնած ծիծաղում էր անտառի վրա։

4. Բացատրի՛ր ընդգծված տողերը։

Իսկ քամին ուրախ սուլում էր հեռվում

Ու ծիծաղում էր անտառի վրա:

Քամին հեռու կանգնած ծիծաղում էր անտառի վրա։

5.Նկարագրի՛ր աշնանային անտառը:

Աշնան անտառի տերևները ոսկեգույն են, Աշնան անտառը քամոտ է, ցեխոտ է, սիրուն է երևում։

6. Հորինի՛ր պատում << Քամին ու տերևը>> վերնագրով և հրապարակի՛ր։

Մի անգամ տերևը ուզում էր ունենալ ընկեր ու քանի որ ընկեր չուներ, տխուր էր։ Քամին տեսավ և հարցրեց. «Ինչո՞ւ ես տխուր»։ Տերևը ասաց. «Ուզում եմ ընկեր ունենալ»։ Քամին ասաց. «Դե արի իրար ընկեր լինենք»։ Քանի ամառ էր նրանք ուրախ խաղում էին իրար հետ։ Եկավ աշունը տերևները սկսեցին ծառերից թափվել ու որպեսզի քամին չկորցնի իր ընկերոջը, որոշեց ընկերոջը իր հետ տանել ճամփորդության։ Քամին ու տերևը սկսեցին իրար հետ աշխարից-աշխար ճամփորդել։