Եղևնին

Եղևնին

Համո Սահյան

Անտառից եկած կանաչ եղևնին,
Հիշում է կանաչ իր ընկերներին,
Արահետներն է հիշում ձյունի տակ,
Հիշում է բացատն ու բուքն սպիտակ:
Երկինքն է հիշում իր գլխի վերև,
Եվ իր մայր անտառն ասեղնատերև,
Հովերն է հիշում նա գարնանային,
Որ իրեն այնպես օրորում էին:

Վաղորդյան ցողի գոհարն է հիշում,
Եվ մայրամուտի թևերն աբրեշում,
Հիշում է սոսափն ամեն մի ծառի,
Խարույկն է հիշում անտառապահի:

Հիշում է բոլորն ու չի ափսոսում,
Որ էլ անտառի երգը չի լսում,
Ինչո՞ւ ափսոսա, երբ իր թևերին
Գարուն է բերել երեխաներին,
Գարուն է բերել այս ձմռան օրով
Եվ տուն է մտել կանաչ շորերով.
Ե՞րբ է նա այսպես զուգվել, զարդարվել
Եվ մարդկանց այսքան հրճվանք պատճառել,
Ե՞րբ է նա եղել այսքան երջանիկ
Ու ե՞րբ է տեսել այսքան խաղալիք:
Ե՞րբ են նրա մոտ այսքան մանուկներ
Երգել ու պարել մինչև ուշ գիշեր…
Զարդարանքներով, աստղերով իր պերճ
Կանգնել է ուրախ մանուկների մեջ,
Այնպես հպարտ է նայում աշխարհին,
Կարծես հենց ինքն է բերել Նոր տարին:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Անհասկանալի բառերը դո՛ւրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
    Պերճ- շքեղ
  2. Ի՞նչ էր հիշում եղևնին: Պատմի՛ր եղևնու անունից:
    Կանաչ եղևնին հիշումեր իր կանաչ ընկերներին իր վերևի երկնքին հիշում էր նրա շուրջը մանուկները երգու էին և պարում։
  3. Եղևնին ի՞նչ էր զգում անտառից հեռու:
    Եղևնին տխուր էր, որ իր ընկերների հետ չեր և ուրախ էր, որ երեխաներին ուրախացնում էր։
  4. Նա ափսոսո՞ւմ էր, որ այլևս անտառում չի
    Նա հիշում էր բնությունը իր ընկերներին ու արահետների վառած խարույկն էր հիշում։
  5. Ինչո՞ւ էր նա հպարտ նայում աշխարհին:
    Որովհերև նա մանուկներին ուրախություն էր բերել։
  6. Նամակ գրի՛ր եղևնուն:
    Եղևնի դու լավ ես արել, որ եկել ես, գարուն ես բերել կզարդարենք պեզ շոտով ձմեռ կգա և ձմեռ պապը քո տակ նվերներ կդնի և քո վրա կոնֆետներ կկախի։