Ճամբար Սևանում

4 օր առաջ մենք գնացել էինք Սևան և այնտեղ մեզ վրան էինք ընտրում և դասավորում իրերը, հետո գնացինք ճաշ ուտելու դրանից հետո գնացինք աղբ հավաքելու, հետո փայտ հավաքելու խարույկի համար, դրանից հետո մինչև գիշեր ինչ ուզում էինք անում էինք։ Կրակը վառում էինք և քաղցրավենիք էինք ուտում։ Մյուս օրը արթնացանք, խաղացինք, գնացինք հաց ուտելու և այսօր մենք 6 տոպրակ աղբ ու փայտ հավաքեցինք, գիշերը անձրև եկավ կուկուռուզ չկերանք, բայց մեր վրանը փչացել էր ու մենք քնեցինք դասատուների վրանի մեջ։ Առավոտյան մենք պատրաստվում էինք հետ դառնալու, հաց կերանք և գնացինք տուն։